17.05.2018 12:59

Փաշինյան. նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնել

Փաշինյան. նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ արագաչափերի եւ տեսախցիկների հետագա գործունեության հետ կապված հարցերին:

Նախ, նա խոսեց երթևեկության կանոնների խախտումների պատճառով կուտակված հսկայական տուգանքներից, եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեց քննարկել մեխանիզմներ՝ պարտքը ներելու վերաբերյալ։

Ապա նշեց, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնել, կասեցնել «կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»: