17.05.2018 13:15

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վլադիմիր Կազիմիրովի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վլադիմիր Կազիմիրովի հետ

Մայիսի 16-ին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: