17.05.2018 14:12

Փաշինյանը կոչ է անում 15:00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները

Փաշինյանը կոչ է անում 15:00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ուղիղ եթերում կոչ է անում քաղաքացիներին 15:00-ից դադարեցնել բողոքի ակցիաները:

«Կոչ եմ անում բոլոր անհնազանդության ակցիաները, գործադուլները, ճանապարհներ փակելը դադարեցնել, եւ բոլոր հարցերը քննարկել ինստիտուցիոնալ ձեւով»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչ այդ մենք ճանապարհ էինք փակում, որովհետև ժողովրդի վստահությունը վայելող կռավարություն չունեինք, այժմ կա այդ կառավարությունը, որը կլուծի այդ հարցերը՝ ժողովրդի հետ համագործակցության ռեժիմի անցնելով:

Նա հավելեց նաեւ, որ խոսքն ուղղում է նրանց, ովքեր սաբոտաժի տրամաբանությամբ չեն գործում, իսկ եթե այդ տրամաբանությամբ են գործում, նշեց, որ այդ հարցն արդեն շատ լրջորեն կքննարկեն: