17.05.2018 14:42

ԱՄՆ-ը դեռ հույս ունի, որ Կիմ Չեն Ինի հետ գագաթնաժողովը կկայանա

ԱՄՆ-ը դեռ հույս ունի, որ Կիմ Չեն Ինի հետ գագաթնաժողովը կկայանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հունիսին նախատեսված գագաթնաժողովը, այնուամենայնիվ, կկայանա:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նշել է, որ նախագահ Թրամփը, առաջվա պես, պատրաստ է մեկնելու Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին պետք է տեղի ունենար երկու ղեկավարների հանդիպումը:

Չորեքշաբթի Հյուսիսային Կորեան զայրալից հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ գագաթնաժողովը չի կայանա, եթե ԱՄՆ-ը պնդի, որ Փհենյանը միակողմանիորեն հրաժարվի միջուկային զենքից:

Փոխանցում է BBC-ն: