17.05.2018 15:15

Գլխավոր խմբագիրը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Գլխավոր խմբագիրը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

РИА Новости-ի ուկրաինական գրասենյակի ղեկավար Կիրիլ Վիշինսկին էտապով տեղափոխվել է Խերսոն՝ խափանման միջոց ընտրելու համար:

Ուկրաինան ռուսաստանյան մեդիա-հոլդինգի աշխատակիցներին մեղադրում է պետական դավաճանության մեջ: ՈՒԱԾ-ում տեղեկացրել են, որ խուզարկությունների արդյունքում Վիշինսկու մոտ հայտնաբերվել են ռուսաստանյան անձնագիր, ինչպես նաև «Ղրիմը վերադարձնելու համար» շքանշան: Դա կարող է հիմք հանդիսանալ նրան ուկրաինական քաղաքացիությունից զրկելու համար:

Հետաքննություն սկսելու համար, ուկրաինացի ուժայինների խոսքով, հիմք է հանդիսացել օպերատիվ տեղեկությունը, թե Ռուսաստանը նպատակաուղղված աշխատանք է կատարում ուկրաինացի քաղաքացիներին  Ուկրաինայի դեմ «քայքայիչ տեղեկատվական գործունեության մեջ ներգրավելու» ուղղությամբ:

Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայի քաղաքացի է, նա 51 տարեկան է, վերջին տարիներին ապրում է Կիևում: Մինչ այդ աշխատել է ICTV ուկրաինական հեռուստատեսությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսաստանյան քաղաքացիություն է ստացել 2015 թ. սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ РИА «Новости-Украина»-ում աշխատանքի ընթացքում Վիշինսկին ամսական ստացել է 53 հազար եվրոյի կարգի աշխատավարձ: Նա գրանցել է РИА «Новости-Украина» բրենդի տակ աշխատող «Интерселект» ընկերությունը՝ Ռուսաստանից ֆինանսավորվելու մեխանիզմները թաքցնելու համար: Ուկրաինացի ուժայինները պարզաբանում են, որ կեղծ ընկերության առկայությունը թույլ է տվել նաև թաքցնել РИА Новости-ի և «Россия Сегодня»-ի ուղղակի համագործակցությունը:

Փոխանցում է euronews-ը: