18.05.2018 10:00

Պաշտոնական. Պեպ Գվարդիոլան երկարաձգեց պայմանագրի ժամկետը

Պաշտոնական. Պեպ Գվարդիոլան երկարաձգեց պայմանագրի ժամկետը

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել է պայմանագրի ժամկետը «քաղաքայիններ»-ի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

Նոր համաձայնագրով իսպանացի մասնագետը անգլիական գրանդը կղեկավարի մինչև 2021 թվականը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Ման. Սիթի»-ն գլխավորում է 2016 թվականից սկսած: