18.05.2018 10:44

Բուֆոնը կարող է տեղափոխվել ՊՍԺ

 Բուֆոնը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Յուվենթուս»-ի ավագ Ջիանլուիջի Բուֆոնը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում: 

40-ամյա խաղացողն այսօր հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի թուրինյան ակումբը: 

Canal Plus-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը բանակցություններ է վարում իտալացու հետ և նրան երկամյա պայմանագիր է առաջարկել: 

Նշվում է, որ բանակցություններն առաջընթաց փուլում են: