18.05.2018 11:12

Վենգեր. Արտետան բոլոր որակներն ունի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը լինելու համար

Վենգեր. Արտետան բոլոր որակներն ունի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը լինելու համար

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր հնարավոր հաջորդողի՝ «Մանչեսթեր Սիթի»-ում Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի մասին: 

«Նա բոլոր որակներն ունի, որպեսզի կարողանա կատարել այս աշխատանքը: Ես կարծում եմ, որ նա այս պաշտոնը գլխավորելու ֆավորիտներից մեկն է: Նա միշտ առաջատար է եղել, հիանալիորեն ծանոթ է ակումբին, շատ մեծ եռանդով է վերաբերվում ֆուտբոլին: 

Նա ակումբի ավագն է եղել ու գիտի, թե ինչն է ավելի լավ նրա զարգացման համար: Ինչ վերաբերում է նրա փորձին, ապա նա որպես Գվարդիոլայի օգնական է աշխատել:

Ես ևս միշտ փորձել եմ կիսվել իմ փորձով, երբ մենք միասին ենք աշխատել: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ նա անհրաժեշտ բոլոր որակներն ունի», - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը: 

Հիշեցնենք, որ Արտետան 2011-16 թվականներին հանդես է եկել «զինագործներ»-ի կազմում և եղել լոնդոնյան ակումբի ավագը: