18.05.2018 13:00

Լուիս Էնրիկեն հնարավոր է գլխավորի «Չելսին»

Լուիս Էնրիկեն հնարավոր է գլխավորի «Չելսին»

Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է telegraph-ը։ Կատալոնացու անունը մի քանի ամիս շարունակ կապված է լոնդոնյան թիմի հետ։

Անգլիական ակումբը դիտարկում է  նաև Մաուրիցիո Սարիի տարբերակը, սակայն իտալացին մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Բացի այդ, «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում է Մաուրիսիո Պոչետինոն, բայց արգենտինացուն, որը գլխավորում է «Տոտենհեմը, հրավիրելու հավանականությունը ցածր է։

Մասիմիլիանո Ալեգրիի անունը ևս կապված էր մայրաքաղաքային ակումբի հետ։ Իտալացին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Յուվենտուսը»։