18.05.2018 14:14

Ռանիերին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նանտից»

Ռանիերին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նանտից»

«Նանտի» սեփականատեր Վալդեմեր Կիտան հայտնել է, որ Կլաուդիո Ռանիերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից.

«Ոչինչ չես թաքցնի: Երեկ երեկոյան մենք հանդիպեցինք հովանավորների հետ, Կլաուդիոն բոլորին շնորհակալություն հայտնեց: Մենք ևս պետք է շնորհակալ լինենք կատարված աշխատանքի համար:Այն միշտ չէ, որ հեշտ է եղել»,- նշել է Կիտան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ և մարզչի ու սեփականատիրոջ միջև հարաբերությունները լարված են:

Ռանիերին, հիշենցենք, 2017 թվականի հունիսին է դարձել «Նանտի» գլխավոր մարզիչը: Իտալացի մարզչի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: