18.05.2018 12:05

Ասադը ժամանել է Պուտինի մոտ՝ Սոչի

Ասադը ժամանել է Պուտինի մոտ՝ Սոչի

Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Աշխատանքային այցի մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ասադը խոստացել է շարունակել քաղաքական կարգավորման գործընթացը և, միևնույն ժամանակ, պայքարել ահաբեկիչների դեմ, որոնց շարքում պաշտոնական Դամասկոսը դասում է նաև զինված ընդդիմության զգալի մասին:

Ընդհանուր առմամբ՝ Ասադը իրավիճակը տարածաշրջանում դրական է բնութագրել: Նրա խոսքով՝ այն հաջողությունները, որոնց Սիրիայի կառավարական բանակը հասել է Ռուսաստանի աջակցությամբ, թույլ են տալիս «կարգավորել իրավիճակը երկրում»:

Փոխանցում է euronews-ը: