18.05.2018 12:59

ԿԳ նախարարը կառավարությանը կառաջարկի կասեցնել դպրոցը փակելու որոշումը

ԿԳ նախարարը կառավարությանը կառաջարկի կասեցնել դպրոցը փակելու որոշումը

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում անդրադարձել է դպրոցների օպտիմալացման թեմային եւ հայտարարել.

Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում: Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար:

Առայժմ այսքանը: