18.05.2018 13:16

Մերկելն ուրբաթ օրը Սոչիում հանդիպում է Պուտինի հետ

Մերկելն ուրբաթ օրը Սոչիում հանդիպում է Պուտինի հետ

Իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ուկրաինական ճգնաժամ և սիրիական կարգավորում՝ այս թեմաները կքննարկվեն ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ընթացքում:

Մերկելն առաջին եվրոպացի առաջնորդն է, որի հետ Պուտինը հանդիպում է նոր ժամկետում նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Հաջորդը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի հետ Ռուսաստանի նախագահը բանակցություններ կվարի մայիսի 24-25-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Մերկելը մեկ տարուց ավելի է՝ չի եղել Ռուսաստանում, նրա վերջին այցը կայացել է 2017 թ. մայիսին: Այն ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են գրեթե նույն խնդիրները, մասնավորապես՝ Սիրիան և Ուկրաինան:

Անցյալ տարվա հուլիսին Համբուրգում կայացել է Պուտինի, Մերկելի և Մակրոնի եռակողմ հանդիպումը Ուկրաինայի հարցով, Ռուսաստանի առաջնորդը նաև կարճատև զրույց է ունեցել ԳԴՀ կանցլերի հետ:

Փոխանցում է Interfax-ը: