18.05.2018 14:28

Խերսոնի դատարանը «РИА Новости-Украина»-ի գլխավոր խմբագրին երկամսյա կալանք է նշանակել

Խերսոնի դատարանը «РИА Новости-Украина»-ի գլխավոր խմբագրին երկամսյա կալանք է նշանակել

Խերսոնի քաղաքային դատարանը մինչև հուլիսի 13-ը կալանավորել է «РИА Новости-Украина»-ի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող գլխավոր խմբագրին՝ Կիրիլ Վիշինսկուն:

Ուկրաինայի ՔՕ 111 հոդվածը (պետական դավաճանություն), որով մեղադրանք է առաջադրվում Վիշինսկուն, կալանքի տակ պահելու այլընտրանք չի նախատեսում:

Այս շաբաթ ՈՒԱԾ-ը խուզարկություն է անցկացրել խմբագրությունում և նույն օրը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացի Վիշինսկուն: «Իրավապահները պարզել են, որ մեդիակառույցներն օգտագործվել են ագրեսոր-երկրի կողմից, Ուկրաինայի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի շրջանակներում»,- հաղորդել է ՈՒԱԾ ներկայացուցիչը:

Կրեմլը Ուկրաինայի ուժային կառույցների գործողությունները վրդովեցուցիչ է անվանել, իսկ պետդուման Կիևին մեղադրել է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության մեջ և պահանջել է ազատ արձակել լրագրողին: Ուկրաինայի ՆԳՆ-ն, իր հերթին, առաջարկել է «РИА Новости-Украина»-ի ղեկավարին փոխանակել ՌԴ-ում ձերբակալված ուկրաինացի Արտյոմ Սուշչենկոյի հետ:

Փոխանցում է Interfax-ը: