18.05.2018 14:57

Ֆրանսիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Ֆրանսիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Ֆրանսիայում ձերբակալվել են երկու երիտասարդներ՝ երկրի տարածքում նոր ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով, ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերար Կոլլոնը:

Ըստ նախարարի՝ խոսքը ծագումով Եգիպտոսից երկու եղբայրների մասին է:

Նա հավելել է, որ եղբայրները մտադիր են եղել ահաբեկչական գործողություն կատարել կամ ուժեղ թույնով, կամ պայթուցիկով:

Փոխանցում է ria.ru-ն: