18.05.2018 15:17

Բրիտանացի քննիչներն սկսել են հարցաքննել Սկրիպալին

Բրիտանացի քննիչներն սկսել են հարցաքննել Սկրիպալին

Բրիտանացի քաննիչները հարցաքննում են ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին՝ բրիտանական Սոլսբերիում նյարդակաթվածահարող նյութով թունավորումից հետո նրա կազդուրմանը զուգընթաց, հաղորդել է Sky news-ը:

Քննիչները փորձում են ավելի շատ մանրամասներ պարզել Մեծ Բրիտանիայում Սկրիպալի կյանքի մասին՝ այն բանից հետո, երբ նա թոշակի է անցել: Նրանք ուզում են ավելի շատ բան իմանալ նրա կանոնավոր ուղևորությունների մասին Լոնդոն, արտասահման, MI6-ի նրա ենթադրյալ հրահանգչի հետ ամենամսյա հանդիպումների մասին:

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Սկրիպալը 2016 թ. այցելել է Էստոնիա, որտեղ հանդիպել է տեղական հետախուզության ներկայացուցիչների հետ և նրանց է փոխանցել տեղեկություններ Եվրոպայում ռուսաստանյան հատուկ ծառայությունների աշխատանքի մասին:

Փոխանցում է Interfax-ը: