18.05.2018 16:13

Ֆրանսիան սառեցրել է մի շարք արտասահմանյան ընկերությունների ակտիվները

Ֆրանսիան սառեցրել է մի շարք արտասահմանյան ընկերությունների ակտիվները

Ֆրանսիայի իշխանություններն ուրբաթ օրը վեց ամսով սառեցրել են Սիրիայում, Լիբանանում և Չինաստանում տեղակայված ընկերությունների ակտիվները, որոնք, Փարիզի կարծիքով՝ կապ ունեն սիրիական քիմիական զենքի հետ, փոխանցել են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Այդ ընկերությունների թվում են՝ Սիրիայից Sigmatec և Al Mahrous Group-ը, Լիբանանից՝ Technolab-ը և չինական Գուանչժոու առևտրային ընկերությունը: Սահմանափակող միջոցները կվերաբերեն նաև Սիրիայի երկու քաղաքացիների և մի լիբանանցու, որի ազգությունը չի բացահայտվում:

Այս միջոցների վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը:

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ այս տարվա հունվարին Ֆրանսիան պատժամիջոցներ է սահմանվել Սիրիայի, Ֆրանսիայի, Լիբանանի և Չինաստանի 25 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ քիմիական զենքի սիրիական ծրագրի զարգացմանն աջակցելու համար:

Փոխանցում է Interfax-ը: