19.05.2018 10:51

Ինիեստան համաձայնության է եկել ճապոնական ակումբի հետ

Ինիեստան համաձայնության է եկել ճապոնական ակումբի հետ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարիերան կշարունակի Ճապոնիայում: 

Sports Houchi-ի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Վիսել Կոբե» ակումբի հետ: 

Նշվում է, որ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղից անմիջապես հետո Ինիեստան կմեկնի Ճապոնիա, որտեղ նրան կներկայացնի «Վիսել Կոբե»-ի նախագահը և Rakuten-ը, որը «Բարսելոնա»-ի գործընկերն է: