19.05.2018 11:29

Երկրպագուներն ընտրել են «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստին

Երկրպագուներն ընտրել են «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալի» 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ըստ երկրպագուների՝ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին է։

Երկրորդը իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալն է։ Լավագույն եռյակը եզրափակել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը։

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում «Արսենալը» գրավեց 6-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում։