19.05.2018 12:00

Վագները նեղացել է Լյովից ու ավարտել միջազգային կարիերան

Վագները նեղացել է Լյովից ու ավարտել միջազգային կարիերան

«Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագները Գերմանիայի հավաքականի հայտացուցակում չհայտնվելուց հետո ավարտել է միջազգային կարիերան.

«Ես անհապաղ հեռանում եմ Գերմանիայի հավաքականից: Ակնհայտ է, որ ես իմ անկեղծությամբ ու ազնվությամբ չեմ համապատասխանում մարզչական շտաբին:

Ամենալավն եմ ցանկանում հավաքականի տղաներին Ռուսաստանում ու ցանկանում եմ, որ նրանք վերադառնան Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ կարիերայում ամենակարևորն արդեն եղել է` ես կրկին խաղում եմ «Բավարիայում»»,- գրել է Վագները «Instagram»-ի իր էջում: