19.05.2018 13:19

Բուֆոնի հրաժեշտի նամակը. «Երբեք չեմ դադարի «Յուվենտուսն» իմ տուն կոչել»

Բուֆոնի հրաժեշտի նամակը. «Երբեք չեմ դադարի «Յուվենտուսն» իմ տուն կոչել»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը մեկ տուր անց կհեռանա թիմից, ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրաժեշտի նամակ է հրապարակել, որտեղ ասվում է.

«6111: Վեց հազար հարյուր տասնմեկ օր:

Վեց հազար հարյուր տասնմեկ անաղարտ կրքի, հրճվանքի, արցունքների, պարտությունների ու հաղթանակների պահեր: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ:

Շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ:

Ձեզնից յուրաքանչյուրն օգնել է, որ իմ սև ու սպիտակ կյանքի ամեն վայրկյանը յուրահատուկ լինի: Ու այդ կյանքը դարձավ իմ երկրորդ մաշկը:

Մաշկ, որը ես հագա, սիրեցի ու հարգեցի, որը ես փայփայեցի ու պաշտպանեցի ողջ սրտով, ողջ սահմանափակումներով, բայց ամենից առաջ, այն կրքով, որը ես միշտ ունեցել եմ:  

Վաղը ուղևորության ավարտը կլինի:

Վերջին գլուխն այն գրքի, որը մենք միասին էինք գրում:

Էմոցիաները խորն են:

Գրեթե ճնշող: 

Նոր ուղևորություն է սկսվում:

Նոր գլուխ:

Ահա ինչպես այն պետք է լիներ:

Հանուն «Յուվենտուսի», որի ոգին պետք է շարունակվի նրա եզակի խաղացողների մոտ: Հավերժ: Եվ որը պետք է ավելի հրաշալի էջեր ավելացնի այն պատմությանը, որը ես անավարտ եմ պատկերացնում: Որովհետև այս ակումբը եզակի ու առանձնահատուկ ԴՆԹ ունի: Նշանակալի ու ակնառու:

«Յուվենտուսը» ընտանիք է: Իմ ընտանիքը:

Ու ես երբեք չեմ դադարի սիրել նրանց, շնորհակալություն հայտնել ու «տուն» կոչել:

Որովհետև նրանք ինձ չափազանց շատ բան են տվել: Նրանք ինձ ամեն ինչ են տվել: 

Վստահաբար, շատ ավելին, քան ես եմ նրանց տվել: 

Նոր ուղևորություն է սկսվում:

Նոր գլուխ:

Ահա ինչպես այն պետք է լիներ:

Ինձ համար, երբ ես սկսեցի ապագային նոր աչքերով նայել:

Երբ ես գլուխը միշտ խաղի մեջ մտցնող մեկի կեցվածքով հանձն առա նոր մարտահրավերներ:

Ես իմ կյանքում շատ մարտահրավերների եմ հանդիպել. դրանցից որոշները ես հաղթեցի, ավելի շատերը տանուլ տվեցի:

Ուստի, հասկացա, որ դրանցից յուրաքանչյուրը քեզ յուրահատուկ ոգևորություն է հաղորդում, որովհետև յուրաքանչյուրը տարբեր է:

Եվ ուստի ավելի կոշտ: 

Երբ առաջին անգամ եկա մարզադաշտ, հեծանիվով էի: Շատ երիտասարդ էի: 

Վաղը կցանկանայի, մետաֆորիկորեն, քայլելով հեռանալ, ապրելու համար յուրաքանչյուր պահը՝ առանց բաժանման դժվարությունը զգալու: Կցանկանայի վայելել յուրաքանչյուր հրաժեշտի պահ:

Վայելել ամեն զգացում:

Գիտակցել, որ ես միշտ մոտ եմ լինելու այն վայրին, որն իմ «տունն» եմ համարում:

Ընդմիշտ:

Եվ հրաժեշտ տալ բոլոր թիմակիցներիս ու ընկերներիս, որոնց միշտ ԵՂԲԱՅՐՆԵՐՍ եմ համարելու: 

Մինչև վերջ: Ընդմիշտ ձեր,

Ջանլուիջի Բուֆոն»: