20.05.2018 09:14

Ինչու են «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվել Լուիս Էնրիկեին հրավիրելու մտքից

Ինչու են «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվել Լուիս Էնրիկեին հրավիրելու մտքից

Լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» ու «Արսենալը» կորցրել են հետաքրքրությունը «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նկատմամբ: Պատճառը բանակցությունների ընթացքում վերջինիս դրսևորած վարքագիծն է եղել: Այս մասին հավաստիացնում է Marca-ն:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Էնրիկեն «Չելսիի» հետ բանակցություններ է վարել դեռևս հունվարին ու փետրվարին, և սկզբում թվում էր, թե կողմերը շուտով համաձայնության կգան: Սակայն  խնդիր են դարձել մասնագետի բնավորությունն ու նրա պահվածքը, որը, ըստ «ազնվականների տնօրեն Մարինա Գրանովսկայայի, եղել է մեծամտական:

Նույնատիպ իրավիճակ է եղել «Չելսիի» հետ բանակցություններից մի քանի ամիս անց: Այս անգամ Էնրիկեի ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում «Արսենալը», սակայն աշխատավարձի ու կազմի վերաբերյալ իսպանացու պահանջները «զինագործների» ղեկավարությանը ստիպել են հրաժարվել նրա թեկնածությունից: