20.05.2018 11:00

Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր դարպասապահ ունի

Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր դարպասապահ ունի

«Աուգսբուրգ»-ի դարպասապահ Մարվին Հիտցը պաշտոնապես դարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «իշամեղուների» թվիթերյան էջը:

30-ամյա խաղացողը «Բորուսիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով և 3 տարվա պայմանագիր է ստորագրել:

Հարկ է նշել, որ Հիտցը «Աուգսբուրգ»-ում հանդես էր գալիս 2013 թվականից: Անցկացրած 157 խաղում բաց է թողել 191 գոլ: