20.05.2018 11:30

«Արսենալ»-ը մտադիր է պայմանագիր կնքել 2 կիսապաշտպանի հետ

«Արսենալ»-ը մտադիր է պայմանագիր կնքել 2 կիսապաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ը կենտրոնացել է երկու կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու վրա: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «զինագործներ»-ը հետաքրքրված են Ժան Միշել Սերիի («Նիս») և Ժորժինյոյի («Նապոլի») ծառայություններով: Երկուսն էլ ընթացիկ մրցաշրջանում հրաշալի խաղ են ցուցադրել, հետևաբար առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանց համար թեժ պայքար կընթանա:

Նշենք, որ Ժորժինյոյի և Սերիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ման. Յունայթեդ»-ը, «Ման. Սիթի»-ն և «Չելսի»-ն: