20.05.2018 13:04

Յուպ Հայնկես. Նոյերը լավ մարզավիճակով կմոտենա ԱԱ-2018-ին

Յուպ Հայնկես. Նոյերը լավ մարզավիճակով կմոտենա ԱԱ-2018-ին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը լիովին պատրաստ կլինի ԱԱ-2018-ին: 

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով գերմանացին բաց էր թողել մրցաշրջանի մեծ մասը: 

«Նոյերն արդեն մարզվում է: Դա իսկապես լավ նորություն է: Վստահ եմ, որ նա ԱԱ-2018-ին պատրաստ կլինի հարյուր տոկոսով»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է Bild-ը: