20.05.2018 13:25

Պաշտոնական․ Կասիլյասը մնում է «Պորտուում»

Պաշտոնական․ Կասիլյասը մնում է «Պորտուում»

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի պորտուգալական «Պորտուում»։

36-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է «Պորտուի» մամուլի ծառայությունը։

Ըստ O Jogo-ի՝ նոր պայմանագրով Կասիլյասի աշխատավարձը կրճատվել է։

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 20 խաղում իսպանացին բաց է թողել 9 գնդակ։

Հիշեցնենք, որ Կասիլյասը 2015 թվականին էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Պորտու»։