20.05.2018 08:30

Լա Լիգա. «Ռեալ»-«Վիլյառեալ»` 2:2. Զիդանի որդին նշեց նորամուտը հիմնական թիմում (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ»-«Վիլյառեալ»` 2:2. Զիդանի որդին նշեց նորամուտը հիմնական թիմում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին 38-րդ տուրի շրջանակում՝ Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալ»-ի հետ (2-2):

Առաջին խաղակեսից հետո մադրիդցիները Գարեթ Բեյլի ու Կրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով: Սակայն տանտերերը չհանձնվեցին և երկրորդ կեսում կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու փրկվել պարտությունից: «Դեղին սուզանավերի» կազմում աչքի ընկան Ռոջեր Մարտինեսը և Սամու Կաստիլյեխոն:

Հարկ է նշել, որ «Ռեալ»-ի դարպասը մեկնարկային րոպեներից պաշտպանում էր Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանը, ով առաջին անգամ էր խաղում հիմնական թիմի կազմում:

տեսանյութ

Այսպիսով, «արքայական ակումբ»-ը 76 միավորով առաջնությունն ավարտում է 3-րդ հորիզոնակում, իսկ «Վիլյառեալ»-ը՝ 61 միավորով 5-րդ տեղում:

«Վիլյառեալ» - «Ռեալ Մ.»՝ 2:2