20.05.2018 15:53

«Լացիո»-«Ինտեր». Խաղից առաջ

«Լացիո»-«Ինտեր». Խաղից առաջ

Մայիսի 20, մեկնարկը՝ 22:45, Հռոմ, «Օլիմպիկո» մարզադաշտ

Մրցավար՝ Ջանլուկա Ռոկի

Իտալիայի առաջնության 38-րդ տուրի կենտրոնական՝ «Լացիոյի» և «Ինտերի» միջև հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ով կնվաճի Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքը: Այս առումով էլ սպասվելիք դիմակայությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտոլային աշխարհում: Պատահական չէ, որ  Հռոմում տեղի ունենալիք այս կենաց ու մահու մենամարտը դիտել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ մայիսի 20-ից շատ օրեր առաջ բոլոր տոմսերն արդեն վաճառվել էին (միայն 12000 տեղ հատկացվել է Միլանից եկող հյուրերին):

«Ինտերը» Չեմպիոների լիգայի մասնակիցների թվում չի հայտնվել արդեն 6 տարի, իսկ «Լացիոն»՝ 10: Այնպես, որ 2 թիմերն էլ անչափ շատ են կարոտել եվրոպական էլիտար թիմերի միջև այս պայքարին և ամեն ինչ կանեն, որպեսզի այդ «անարդարությունը» շտկեն:

Սիմոնե Ինձագին անցած տարի կորցրեց իր 2 առաջատար խաղացողներին, այնուհանդերձ, մարզչին հաջողվեց ստեղծել մի թիմ, որը ոչ միայն զբաղեցնում է պատվավոր՝ 4-րդ հորիզոնականը (մի բան, որը ոչ ոք մրցաշրջանի սկզբին չէր սպասում «արծիվներից»), այլև ցուցադրում է անչափ գրավիչ  հարձակողական ֆուտբոլ: «Լացիոն» ամենաարդյունավետ թիմն է Ա սերիայում, որտեղ դարձել է 87 գոլի հեղինակ, իսկ մյուս մրցաշարերի հանդիպումներում՝ 120: Եվ հիմա հարց է ծագում. կկարողանա՞ այս անգամ ևս գրանցել հաղթական արդյունք: Ա սերիայի լավագույն ռմարկուն՝ Չիրո Իմոիլեն (29 գոլ) նոր-նոր է վերականգնվել վնասվածքից հետո և հայտնի չէ՝ արդյո՞ք լավ մարզավիճակում է գտնվում: Իտալական առաջնության հաջորդ լավագույն գոլային փոխանցումների հեղինակն էլ (14)՝ Լուիս Ալբերտոն, հավանական է, որ չի հայտնվի մեկնարկային կազմում: Ի դեպ, արդարացի լինելու համար նշենք, որ «Լացիոն» հաջող գոլային փոխանցումներ կատարող ֆուտբոլիստների պակաս չի էլ զգում: Մինչդեռ, համեմատության համար արձանագրենք, որ «Ինտերի» արդյունավետությունը  մեծապես պայմանավորված Իկարդիով, ով Ա սերիայում խփած գոլերի քանակով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (28):

«Ինտերի» և «Լացիոյի» դեպքում պետք է խոստովանել, որ որ մի վիճակագրական տվյալ  թույլ չի տալիս որոշակի եզրակացության հանգել: 2 թիմերի խաղն էլ շատ բանով պայմանավորված է տրամադրվածությամբ. կարող են ցուցադրել ինչպես անհավանական գոլառատ ֆուտբոլ, այնպես էլ՝ անհարկի ձախողվել: Ասվածի համար ամենևին էլ պետք չէ ապացույցներ որոնելու համար հեռուն գնալ: Հիշենք միայն անցած  տուրը, երբ «Կրոտոնեի» հետ «արծիվները» ոչ-ոքի խաղացին, իսկ «օձերը» պարտվեցին «Սասուոլո»-ին:

Սպալետին «Լացիոյի» հետ մենամարտում հազիվ թե կարողանա հույսեր կապել Գալյարդինիի հետ: Այս ֆուտբոլիստը վնասվածքից հետո միայն շաբաթ օրն է մարզվել, այն էլ՝ անհատական ժամանակացույցով և առաջին է լքել մարզահրապարակը: Մեկնարկային կազմում նա հաստատ չի ընդգրկվի և հանդպումը կսկսի պահեստայինների նստարանից: Նշենք ուշադրության արժանի ևս մեկ կարևոր իրողության մասին: «Լացիոյի» կենտրոնական պաշտպան դե Վրեյը պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ և մրցաշրջանի ավարտից հետ կտեղափոխվի այնտեղ: Այս առիթով շատերը խորհուրդ էին տալիս Ինձագիին, հատկապես այս հանդիպման ժամանակ, չօգտվել ֆուտբոլիստի ծառայություններից, ասելով՝ նա իրեն չի «կոտորի» այն բանի համար, որ ապագա թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում: Սակայն ֆուտբոլիստը պաշտոնական հայտարարությամբ դիմեց թիմի մարզչական շտաբին՝ վստահեցնելով բոլորին իր պրոֆեսիոնալզմի և  ներկայիս թիմի հաղթանակի գործում անմնացորդ  ներդրում ունենալու պատրաստակամության մեջ:

Հետաքրքրական փաստեր

  • Ա սերիայում «Լացիոն» և «Ինտերը» հանդիպել են 149 անգամ (35 հաղթանակ ունեն «արծիվները»,  53 ոչ-ոքի և 61 հաղթանակ՝ «օձերը», խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը 237:166 է՝ հօգուտ «ներաձուրիների»):
  • Իտալիայի աաջնությունում «Լացիոն» անցկացրել 10 (5 հաղթանակ, 5 ոչ-ոքի) անպարտելի հանդիպումների շարք:
  • «Լացիոյի» տնային ապարտելի հանդիպումները շարքը կազմում է 5 (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի):
  • Մրցաշրջանի առաջին կեսում այս թիմերի միլանյան հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
  • «Ինտերի» և «Լացիոյի» պատմության ընթացքում «Օլիմպիկո» մարզադաշտում թիմերն հանդիպել են  1935-ին, 2002-ին և 2012-ին և բոլոր հանդիպումներում հաղթանակ են տոնել տանտերերը: