20.05.2018 23:16

Զինվոր է զոհվել․ ՊԲ

Զինվոր է զոհվել․ ՊԲ

ԼՂՀ ՊԲ֊ից փոխանցում են, որ այսօր՝ մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը։