21.05.2018 08:45

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» ու նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» ու նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգիրը բաժին հասավ միլանյան «Ինտերին»:

Վերջին՝ 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ եւ գրավեց չորորդ տեղը: «Լացիոն» ու «Ինտերը» վաստակեցին 72-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով միլանյան ակումբը գերազանցեց հռոմեացիներին:

5-րդ տեղը գրաված «Լացիոն» «Միլանի» ու «Ատալանտայի» պես հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպայի լիգայում:

A Սերիայից դուրս մնացին «Կրոտոնեն», «Բենեւենտոն» ու «Վերոնան»:

տեսանյութ

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2:3

Իվան Պերիշիչ, 9 (ինքնագոլ), Ֆելիպե Անդերսոն, 41 – Դանիլո Դ՛Ամբրոզիո, 27, Մաուրո Իկարդի, 78 (11մ), Մաթիաս Վեսինո, 81

Հեռացումներ՝ Սենադ Լուլիչ, 79, Պատրիկ, 90+3 (երկուսն էլ՝ «Լացիո»)