21.05.2018 10:08

Օբլակը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Լա Լիգայի լավագույն դարպասապահ

Օբլակը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Լա Լիգայի լավագույն դարպասապահ

Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը ստացավ Զամորայի մրցանակը:

Այն տրվում է Իսպանիայի առաջնության տվյալ մրցաշրջանի լավագույն դարպասապահին: Սլովենացինմասնակցել է 2017/18 առաջնության բոլոր 38 խաղերին և բաց է թողել ընդամենը 22 գնդակ:

Նշենք, որ Օբլակը երրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում Լա Լիգայի լավագույն դարպասապահ: