21.05.2018 11:10

Sport.es. 5 ֆուտբոլիստ ամռանը կհեռանա «Բարսելոնա»-ից

Sport.es. 5 ֆուտբոլիստ ամռանը կհեռանա «Բարսելոնա»-ից

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն գոհ չէ թիմի մի շարք ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով, նոր մրցաշրջանում «կապտանռանգույններ»-ի գլխավոր մարզիչը «Կամպ Նոու»-ում չի տեսնում պաշտպաններ Յերի Մինային և Ալեյշ Վիդալին, կիսապաշտպաններ Անդրե Գոմեշին և Դենիս Սուարեսին, ինչպես նաև հարձակվող Պակո Ալկասերին:

Այս ֆուտբոլիստները, ովքեր հազվադեպ են խաղաժամանակ ստանում և ոչ միշտ են արդարացնում մարզչի սպասելիքները, ամռանն, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Բարսելոնա»-ից: