21.05.2018 12:12

«Ռեալ»-ը չի գնի Նեյմարի տրանսֆերը

«Ռեալ»-ը չի գնի Նեյմարի տրանսֆերը

«Ռեալ»-ը որոշել է հետաձգել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի գնումը: 

Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը 2020 թվականին կփորձի պայմանագիր կնքել բրազիլացու հետ: 

Նշենք, որ 26-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը փարիզյան թիմի հետ լրանում է 2020 թվականին: 

Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: