21.05.2018 14:15

Աբաշիձե. Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ «առևտրային միջանցքների» բացմանը

Աբաշիձե. Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ «առևտրային միջանցքների» բացմանը

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան եկող «առևտրային միջանցքների» բացմանը:

«Ազատության» փոխանցմամբ, մայիսի 24-ին այս թեման Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: