23.05.2018 09:30

Ռոնալդուն ցանկանում է, որպեսզի 6 ֆուտբոլիստ լքի «Ռեալ»-ը

Ռոնալդուն ցանկանում է, որպեսզի 6 ֆուտբոլիստ լքի «Ռեալ»-ը

«Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որպեսզի 6 ֆուտբոլիստ լքի «արքայական» ակումբը: 

Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ 33-ամյա խաղացողը ցանկություն ունի, որպեսզի առաջիկա ամռանը դարպասապահ Կիկո Կասիլյան, պաշտպան Հակիմի Աշրաֆը, կիսապաշտպաններ Մարկոս Լյորենտեն, Դանի Սեբալյոսը և Իսկոն, ինչպես նաև եզրային հարձակվող Գարեթ Բեյլը հեռանան թիմից: 

Պորտուգալացին կարծում է, որ այդ ֆուտբոլիստներն ի զորու չեն էական օգուտ տալ «Ռեալ»-ին: