23.05.2018 10:30

Ինիեստան՝ իրեն փոխարինողների մասին

Ինիեստան՝ իրեն փոխարինողների մասին

Մայիսի 20-ին «Բարսելոնայի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրած Անդրես Ինիեստան վստահ է, որ թիմում կան այնպիսի խաղացողներ, որոնք կարող են փոխարինել իրեն։ 34-ամյա կիսապաշտպանը կատալոնացիների կազմում հանդես է եկել 16 տարի՝ նվաճելով 32 տիտղոս, ներառյալ՝ Իսպանիայի առաջնության 9 տիտղոսը և Չեմպիոնների լիգայի 4 գավաթը։

- Թիմում կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ֆիլիպե Կոուտինյոն, Դենիս Սուարեսը և Կառլես Ալենյան։ Նրանք ունեն անհրաժեշտ որակները,- Ինիեստային է մեջբերում Goal-ը։ Հիմա ես պետք է հանդես գամ Աշխարհի առաջնությունում։ Դա հրաշալի մարտահրավեր է։

Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի մարզչական շտաբը հրապարակել է ԱԱ-2018-ին մասնակցող 23 ֆուտբոլիստների ցանկը, որտեղ եղել է նաև Ինիեստայի անունը։ ԱԱ-2010-ի չեմպիոնները հանդես կգան B խմբում՝ Պորտուգալիայի, Իրանի և Մարոկկոյի հավաքականների հետ։