23.05.2018 11:00

Մանե. «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի»

Մանե. «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի»

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն Մադրիդ «Ռեալի» հետ խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով: 

- Ճանապարհը հեշտ չէր՝ սկսած «Հոֆենհայմի» հետ խաղից, բայց մենք հավատում էինք, որ դուրս կգանք եզրափակիչ։ Դա ոգևորում էր մեզ, ու հիմա մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Կիևում գավաթը պահենք մեր գլխավերևում։ Շաբաթ օրը մեր կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկը կլինի։ Այո, նրանք հմուտ և ուժեղ թիմ ունեն, շատ ենք հարգում նրանց, բայց մեր խաղացողներն ու մարզիչները կարող են աշխարհի ցանկացած թիմի հաղթել։

Ինձ դուր է գալիս Սալահի և Ֆիրմինոյի կողքին խաղալը, դա թեթևացնում է իմ պարտականությունները։ Բայց խոսակցությունները միշտ առաջին եռյակի մասին են՝ մոռանալով ողջ թիմին, դարպասապահից մինչև կիսապաշտպաններ։ Այս թիմում մենք ամեն ինչ միասին ենք անում,- Մանեին է մեջբերում Marca-ն։