23.05.2018 11:30

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: 

Մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝ 

  • Դարպասապահներ
  • Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
  • Արամ Հայրապետյան, «Բանանց»
  • Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»
  • Պաշտպաններ
  • Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
  • Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
  • Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
  • Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
  • Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
  • Հայկ Իշխանյան, «Գանձասար»
  • Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
  • Հրայր Մկոյան, «Շիրակ»
  • Կիսապաշտպաններ
  • Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
  • Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
  • Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
  • Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
  • Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
  • Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
  • Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
  • Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
  • Հարձակվողներ
  • Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
  • Գեղամ Հարությունյան, «Գանձասար»
  • Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
  • Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա) 

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:

Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:

Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:

Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը խաղային պրակտիկա չունենալու պատճառով:

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին: