23.05.2018 12:00

ԶԼՄ. Հայտնի են ԱԱ-2018-ի պաշտոնական երգի կատարողների անունները

ԶԼՄ. Հայտնի են ԱԱ-2018-ի պաշտոնական երգի կատարողների անունները

Ամերիկացի հայտնի դերասան, հիփ-հոփ կատարող Ուիլլ Սմիթը և երգիչ Նիկի Ջեմը կկատարեն աշխարհի առաջնության պաշտոնական երգը: Այս մասին հաղորդում է ESPN-ն:

Նշվում է, որ բացի Սմիթից ու Ջեմից կոմպոզիցիայի ստեղծմանը կմասնակցեն ամերիկացի երաժիշտ Դիփլոն ու ալբանացի կատարող Էռա Իստեֆին: Հաղորդվում է, մեկ շաբաթ առաջ ողջ կոլեկտիվին նկատել են երգի տեսահոլովակի նկարահանումներին:

Ուիլլ Սմիթը նույնպես «Ինստագրամի» իր էջում Ջեմի հետ լուսանկար է հրապարակել ու նշել բոլոր վերոնշյալ երաժիշտներին՝ հիշեցնելով մունդիալի մասին: