23.05.2018 13:00

Պաշտոնական. Մանուել Պելեգրինին նշանակվել է «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Մանուել Պելեգրինին նշանակվել է «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ

Մանուել Պելեգրինին նշանակվել է «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ: 64-ամյա մասնագետի հետ պայմանագիր է ստորագրվել, որը գործելու է մինչև 2020 թվականի հունիսը: Այդ մասին գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

64-ամյա մասնագետը 2016 թվականի օգոստոսից գլխավորում էր չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որի հետ պայմանագիրը խզել է երկու օր առաջ:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` չիլիացու աշխատավարձը տարեկան կազմելու է 7 միլիոն եվրո: Համաձայնագրում առկա են նաև խոշոր պարգևավճարների հնարավորություն:

Պրեմիեր լիգայում Պելլեգրինին նախկինում մարզել է «Մանչեսթեր Սիթին», որի հետ 2014 թվականին դարձել է չեմպիոն: