23.05.2018 12:01

ՀՀ ՊՆ. Զինվոր է զոհվել

ՀՀ ՊՆ. Զինվոր է զոհվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով։

Ըստ նախարարության, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: