23.05.2018 14:55

Հայաստան կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողները. A1+

Հայաստան կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողները. A1+

A1+-ի փոխանցմամբ, մայիսի 23-25-ը Հայաստան կայցելեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին և Յուլիա Լովոչկինան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը։

Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:

Երևանում համազեկուցողները  հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ խոսնակի, Արտաքին գործերի, Արդարադատության ու Պաշտպանության նախարարների հետ:

Նախատեսված են նաև քննարկումներ՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: