22.09.2012 17:34

Հոլանդացի դեռահասի ծննդյան օրը վերածվել է զանգվածային անկարգության

Հոլանդացի դեռահասի ծննդյան օրը վերածվել է զանգվածային անկարգության

Հոլանդիայում ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ Հարեն փոքրիկ քաղաքի բնակչուհիներից մեկի՝  16-ամյա աղջնակի ծննդյան տոնակատարությանը մի քանի հազար մարդ է ժամանել:

Աղջիկը Facebook-ի միջոցով ընկերներին հրավիրել է նշելու իր ծննդյանը տարեդարձը  և սխալմամբ չի շեշտել, որ միջոցառումը փակ է: Արդյունքում՝ երեկույթի հավանական այցելուների թիվը հասել է  20 հազարի, ինչը գերազանցում էայդ փոքրիկ քաղաքի բնակչությանը,- հայտնում է France Press-ը:

Ծննդյան օրը մոտ 4 հազար երիտասարդներ փողոց  են դուրս եկել: Որոշ տվյալների համաձայն՝ քաղաքում այդ օրն ավտոմեքենա է այրվել, և մի քանի խանութ է թալանվել: «Հյուրերը» քարեր և շշեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, երբ նրանք փորձել են դադարեցնել անկարգությունները:

Ոստիկանության հետ բախման հետևանքով 6 մարդ է տուժել, որից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել,- հայտնում է nrc.nl հոլանդկան լրատվականը:

Լուսանկարում՝ «Ծննդյան օրվա» մասնակիցները