24.05.2018 10:00

Վենգեր. 2-3 անգամ մերժել եմ «Ռեալ»-ին և Անգլիայի հավաքականին

Վենգեր. 2-3 անգամ մերժել եմ «Ռեալ»-ին և Անգլիայի հավաքականին

«Արսենալ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մարզչական կարիերայի ընթացքում մի քանի անգամ մերժել է Անգլիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկները:

«Կարծում եմ, որ 2-3 անգամ մերժել եմ «Ռեալ»-ին, որն ինձ առաջարկում էր ղեկավարել ողջ ակումբը: Մերժել եմ այնքան ակումբների, որ չեք կարող հավատալ: Երջանիկ էի «Արսենալ»-ում:

2-3 անգամ մերժել եմ նաև Անգլիայի հավաքականի առաջարկները: Այդ պահին ինձ համար կարևոր էր ամեն օր աշխատելը»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: