24.05.2018 11:02

MEN. Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ «Ման. Յունայթեդ»-ից

MEN. Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ «Ման. Յունայթեդ»-ից

«Ման. Յունայթեդ»-ը մտածում է թիմի վինգեր Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը վաճառելու մասին: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը դժգոհ է չիլիացու ցուցադրած խաղից, ով Անգլիայի գավաթի եզրափակչում ընդամենը 11 անգամ է դիպել գնդակին:

«Ման. Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Սանչեսը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 3 գոլով և 5 գոլային փոխանցմամբ: Չիլիացին դեռ լիովին չի հարմարվել «ՄՅու»-ի խաղաոճին: