24.05.2018 11:30

Էմերի. «Հավատում եմ «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներին»

Էմերի. «Հավատում եմ «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներին»

«Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի էմերին առաջին մամուլի ասուլիսն է տվել:

«Տրանսֆերնե՞ր: Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր հիմա թիմում են: Մենք այս խաղացողների հետ միասին կարող ենք աճել, եթե քրտնաջան աշխատանք կատարենք: Մեր նպատակն է ապագայում հավակնել բոլոր տիտղոսներին:

Ակումբի համար շատ կարևոր է երկու տարվա ընդմիջումից հետո վերադառնալ Չեմպիոնների լիգա, ինչպես նաև դառնալ ԱՊԼ-ի ու աշխարհի լավագույն թիմը:

Պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար, որովհետև նրանք բոլորն էլ մեզ համար կարևոր են: Չեմ կարող խոստանալ, որ կնվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն կարող եմ ասել, որ աշխատելու ենք համառորեն, միասնական ու սրտանց»,- բասկի խոսքն է փոխանցում The Telegraph-ը: