24.05.2018 12:26

Անչելոտին ու «Նապոլին» փոխհամաձայնության են եկել

Անչելոտին ու «Նապոլին» փոխհամաձայնության են եկել

«Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մոտ է իտալական «Նապոլին» գլխավորելուն:

Corriere dello Sport-ի համաձայն՝ Իտալիայի փոխչեմպիոնը փոխհամաձայնության է եկել իտալացի մասնագետի հետ: 58-ամյա Անչելոտիի նշանակմանը կարող է խոչընդոտել միայն այն, եթե Մաուրցիո Սարին մտափոխվի եւ չհեռանա «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, սակայն դա քիչ հավանական է:

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո Կարլո Անչելոտին աշխատանք չունի: Նա միակ մասնագետն է, որը գլխավոր մարզիչի պաշտոնում դարձել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի չեմպիոն: