24.05.2018 13:29

Ռոնալդուն՝ կարիերան ավարտելու մասին

Ռոնալդուն՝ կարիերան ավարտելու մասին

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան:

«Ինչպես ասել եմ նախկինում, մտադիր եմ խաղալ մինչև 41 տարեկան: Տեսնենք, թե արդյոք կարիերաս կավարտեմ «Ռեալում»: Ինձ համար ամենակարևորը Չեմպիոնների լիգան է:

Երբեք չեմ ասել, որ ինձ թերագնահատում են: Թիմում ինձ բոլորը լավ են վերաբերվում, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ պարտավոր չենք լինել լավագույն ընկերներ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը: