23.05.2018 22:40

Դե Վաալ. Հարկավոր է վերակենդանացնել խաղաղության մարող գործընթացը

Դե Վաալ. Հարկավոր է վերակենդանացնել խաղաղության մարող գործընթացը

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմ դե Վաալը «Հայաստանի հեղափոխությունը եւ ԼՂ հակամարտությունը» հոդվածում անդրադարձել է Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններին եւ այդ համատեքստում խոսել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին:

Դե Վաալը, մասնավորապես, գրում է.

«Եթե քաղաքական միավորներ հավաքելը մի կողմ դնենք, ապա Ղարաբաղի հայերի բանակցություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումը ևս տեղին է: Ի վերջո, հենց նրանց հայրենիքն է բանավեճի սկզբնական սուբյեկտը: Նրանք մասնակցություն են ունեցել մինչև 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղի հայերի երբեմնի առաջնորդը, դարձավ Հայաստանի նախագահ և վճռեց, որ կարող է խոսել նրանց անունից:

Դա ձեռնտու էր Ադրբեջանին, որը ցանկանում է հակամարտությունը բացառապես Բաքվի և Երևանի քննարկման սահմաններում դիտարկել: Սակայն Ղարաբաղի հայերի ձայնը, Ղարաբաղի տեղահանված ադրբեջանցիների ձայները պետք է հաշվի առնվեն: Նրանց՝ գործընթացի մեջ ներառելն իհարկե նաև փորձություն է. կարո՞ղ են արդյոք որևէ կառուցողական ներդրում ունենալ:

Կարճ ասած՝ հարկավոր է վերակենդանացնել խաղաղության մարող գործընթացը, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգույշ լինեն փողոցում վաստակած լեգիտիմությունն օգտագործելու հարցում: Ղարաբաղի բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Դրա ձախողումը կհանգեցնի նոր հակամարտության»: