24.05.2018 12:55

Տարոն Մարգարյանը արձանագրությամբ դադարեցնում է Ալեն Սիմոնյանի լիազորությունները

Տարոն Մարգարյանը արձանագրությամբ դադարեցնում է Ալեն Սիմոնյանի լիազորությունները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արձանագրություն է ստորագրել՝ Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Քաղաքապետարանի կայքում հրապարակվել է այդ արձանագրության տեքստը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի  ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»: